Ամուսնալուծություն, երկու երեխա, սիրեկան և գերհագեցած բժշկական գործունեություն… Նինա Սարյան-Ֆեթթերն առավել քան զբաղված է, որ անդրադառնա անցյալի ցավագին հիշողություններին: Այնուամենայնիվ, մանկության ընկերուհու յուրօրինակ հարսանիքը պատճառ է դառնում, որ Նինան մի անսպասելի ճանապարհորդություն կատարի դեպի անցյալ՝ պարզելու իր ընտանիքի ողբերգությունն ու սեփական ձախողված ամուսնության ցավոտ ճշմարտությունը:

«Երկրորդ կյանքը» տեղի է ունենում 1990-ականներին՝ Սան Ֆրանցիսկոյի Բեյ Էրիայում: Գիրքը ներառում է երկու զուգահեռ պատմություն. 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և Նինայի ամուսնալուծությունը: Անցյալի երկու պատմություններն էլ մեծ ցավ են պարունակում իրենց մեջ, երկուսն էլ Նինան չի կարողանում ներել ու առաջ շարժվել: Նա միաժամանակ երկու ճամփորդություն է կատարում՝ վերջապես հասնելով խաղաղ մի կետի, որտեղից արդեն կարողանում է ներել ամուսնու դավաճանությունը և հաղթահարում իր ազգի անցյալի պատճառած ցավը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երկրորդ կյանք | Մարիամ Ավագյան-Մանուկյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են