Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
---|---|
Կազմ | Ստվարաթուղթ |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 561 գ |
Մագնիսական քարտեր, տառեր, թվեր, երկրաչափական մարմիններ։
Ներկայացված դիդակտիկ նյութերն ունեն ուսուցողական և ճանաչողական նշանակություն։ Դրանցում հաշվի են առնվել նաև ներառական խմբի երեխաների հնարավորությունները ուսուցման գործընթացը հեշտությամբ հաղթահարելու և ծրագրային առաջադրանքների կատարմանը ինտեգրվելու համար։
Դիդակտիկ նյութերի հավաքածուի առավելությունն այն է, որ դրանք ունեն կպչուն մագնիսական հատկություն և հեշտությամբ ամրանում են մագնիսական գրատախտակին։ Բոլոր դիդակտիկ նյութերը՝ տառերը, թվերը և երկրաչափական պատկերները եզրագծված են դեղին երիզով, որը կապահովի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների ակտիվ մասնակցությունը պարապմունքներին։
Երկրաչափական պատկերների հավաքածուն իր մեջ ներառում է բազմագույն քառակուսիներ, եռանկյուններ, շրջաններ, օվալաձև պատկերներ, ուղղանկյուններ, որոնց օգնությամբ կարելի է հավաքել տարաբնույթ երկրաչափական հարթ կառուցումներ, ապլիկացիաներ։
Reviews
There are no reviews yet.