Հեղինակ | Կառլոս Ռուիս Սաֆոն |
---|---|
Թարգմանություն | Ռուզաննա Պետրոսյան |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Օտար գիր |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 676 |
Ֆորմատ | 145x210 մմ |
ISBN | 978-9939-76-781-9 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 560 գ |
«Քամու ստվերը» իսպանացի (կատալոնացի) գրող Կառլոս Ռուիս Սաֆոնի 2001 թվականին լույս տեսած վեպը, որը հեղինակին բերել է համաշխարհային ճանաչում։ Այն թարգմանվել է շուրջ 30 լեզուներով և հրատարակվել 40 երկրներում՝ ավելի քան 10 միլիոն օրինակով։
1945 թվականին՝ մի առավոտ, հայրը որդուն տանում է հինավուրց քաղաքի սրտում բնավորված առեղծվածային մի վայր՝ Մոռացված գրքերի գերեզմանոցը: Այնտեղ Դանիել Սեմպերեն գտնում է մի գիրք, որը հավերժ փոխում է նրա կյանքը՝ ուղեկցելով մութ քաղաքի խորհրդավոր պատմությունների և թաղված գաղտնիքների լաբիրինթոսը:
«Քամու ստվերը» գրական առեղծված է, որը ձևավորվել, կերպավորվել է 20-րդ դարի առաջին կեսի Բարսելոնում՝ հատելով մոդեռնիզմի և հետպատերազմյան գրականության թանձր սահմանները:
Reviews
There are no reviews yet.