4,490 ֏
Հեղինակ | Ֆրիդրիխ Հյոլդերլին |
---|---|
Թարգմանություն | Հակոբ Մովսես |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Նշանավոր |
Կազմ | Կոշտ (սուպեր շապիկ) |
Տարեթիվ | 2023 |
Էջեր | 228 |
Ֆորմատ | 165 x 235 |
Լեզու | Հայերեն |
ISBN | 978-9939-76-996-7 |
Ցանկեր | |
Զանգվածը | 700 գ |
«Հիպերիոն» վեպը Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը (1770-1843) մտահղացել է դեռ Տյուբինգենում իր ուսումնառության ժամանակ (1792): 1795 թ. նա իր մտահղացումը փորձել է շարադրել բանաստեղծությամբ, բայց շուտով վերադարձել է արձակին։ Առաջին հատորը լույս է տեսել 1797 թ., երկրորդը՝ 1799 թ.։
Վեպի գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի վերջին, թուրքական տիրապետությունից ազատագրվելու համար հույների մղած պատերազմի ժամանակ, թեև հեղինակը պատմական ճշգրտության չի ձգտել։ Նրա հերոսներն անտիկ անուններ են կրում։ Ազգային և կրոնական ճնշումների դեմ հույների մղած պայքարը վեպում հղում է հեղինակի դարաշրջանի Եվրոպայի լուսավորչական և հումանիստական գաղափարներին։ Կենտրոնական թեմաները հեղինակի հիմնական թեմաներն են. մահը և անմահությունը, գեղեցիկը, Ամբողջը և նրա անտրոհելիութունը, Հզորը և Մաքուրը մարդկային պատմության մեջ (ֆրանսիական հեղափոխությունից, Տեռորի տարիներից ի վեր) սկիզբ առնող նսեմացման ու մանրացման դարաշրջանում։
Հերոսները կրում են նախաքրիստոնեական մշակույթից ժառանգված անուններ, սակայն հղում են հեղինակի ապրած դարաշրջանին և միջավայրին։ Վեպի հերոսուհին՝ Դիոտիման, բացահայտորեն «արտագրված է» հեղինակի սիրուց՝ Սուզետե Գոնտարդից։ Հիպերիոնը հունական դիցաբանության մեջ Երկնքի և Երկրի որդի տիտաններից մեկի անունն է։
Reviews
There are no reviews yet.