Հեղինակի հինգերորդ գիրքն է, ուր փորձ է արվում մեր ժամանակակցի տեսանկյունից դիտարկել անցյալը՝ անհատի պաշտամունքի ծանր տարիները, երբ խաթարվում էր շատ բան և առաջին հերթին՝ մարդկային ճակատագրերն ու բնավորությունները։
► Երևի ամեն ինչի վերջը միայն մարդու մեջ է, իսկ հենց այնպես ոչինչ չի վերջանում:
► Մի՞թե մարդը դատապարտված է իր հակասությունների գերին լինելու:
► Քայլ առ քայլ մենք բոլորս հեռանում ենք մեզանից, մոռանում մեզ ու մոտենում մեր մյուս եսին` անիմաստությանը:
► Մարդ կա դիմացինին մի կտոր հաց է տալիս, որ իր բարեկամը դարձնի, մարդ էլ կա իր բարեկամին հաց է տալիս, որ իր ստրուկը դարձնի:
► Երևի մարդու լավագույն մասը նրա երազանքներն են…
► Նա դեռ չգիտեր, որ դեռ ոչ ոքի չի հաջողվել խույս տալ սեփական ճակատագրից:
Reviews
There are no reviews yet.