2,150 ֏
Առկա չէ
Հեղինակներ | Աշոտ Գալստյան, Ռոզա Խարազյան, Լաուրա Ավագյան, Աստղիկ Բալայան |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2018 |
Էջեր | 88 |
Ֆորմատ | 200x260 մմ |
ISBN | 978-9939-52-569-3 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 151 գ |
Ձեռնարկում զետեղված են մայրենիի դասընթացի «Գրական ունկնդրում և խոսք» բաղադրիչով նախատեսված նյութեր հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի համար:
Ձեռնարկը ինտերակտիվ է. նյութերը հնարավոր է ունկնդրել հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով: Կազմի վրա տեղադրված նկար-հղումներով հեռախոսի կամ գրասալիկի օգնությամբ կարելի է դիտել Հովհ. Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերից:
Գրքում տեղ գտած հեքիաթները, մանկական պատմվածքներն ու բանաստեղծությունները հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն գրաճանաչության ողջ ընթացքը, ինչպես նաև կլրացնեն կարդալու և հաղորդակցվելու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները: Իսկ ինչպե՞ս պետք է աշխատել ձեռնարկով: Ակտիվ ունկնդրելով ու քննարկելով, խորհելով ու խոսելով, երգելով ու բեմադրելով, ներկելով ու նկարելով, կարդալով ու ստեղծագործելով, անգիր սովորելով…
Reviews
There are no reviews yet.