5,300 ֏
Առկա չէ
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
---|---|
Թարգմանություն | Աննա Գանզեն |
Նկարազարդումներ | Վիկտոր Նեչիտայլո |
Խմբագիր | Վ. Ռյաբչենկո |
Հրատարակչություն | Оникс |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2019 |
Էջեր | 128 |
Ֆորմատ | 218x288 մմ |
Լեզու | Ռուսերեն |
ISBN | 978-5-4451-0580-0 |
Զանգվածը | 420 գ |
Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է։ Ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը, ում անպատասխան սիրել է Անդերսենը. նրանք ծանոթացել են 1840 թվականին։
Կազմված է 7 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Նոր հեքիաթներ։ Առաջին հատոր։ Երկրորդ հավաքածու։ 1845։» (դան․՝ Nye Eventyr. Første Bind. Anden Samling. 1845.) հատորում։
Սկանդինավյան բանահյուսության մեջ հանդիպում են հիշատակումներ Սառցե կնոջ մասին, որ մարմնավորում է ձմեռն ու մահը (հետագայում այդ կերպարը հանդիպում է բազմաթիվ մանկական գրողների մոտ, մասնավորապես Տուվե Յանսոնի «Կախարդական ձմեռ» ստեղծագործության մեջ)։ Պատմում են, թե իբր Անդերսենի հոր վերջին խոսքերն են եղել․ «Ահա գալիս է Սառցե կինը, և նա գալիս է ինձ մոտ»։ Նմանատիպ կերպարներ են հանդիպում բազմաթիվ ժողովուրդների մոտ․ Ճապոնիայում դա Յուկի-օննան է, ռուսական ավանդություններում հնարավոր է, որ Մարա-Մորենան (Մետել) է։ Հետաքրքիր է, որ Անդերսենն ունի նաև «Սառցե կինը» հեքիաթ։
Reviews
There are no reviews yet.