8,500 ֏
Հեղինակ | Ռուբեն Գալչյան |
---|---|
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2017 |
Էջեր | 248 |
Ֆորմատ | 165x230 մմ |
ISBN | 978-9939-68-594-6 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 600 գ |
«Ադրբեջանական պատմաաշխարհագրական զեղծարարությունները» աշխատությունը հեղինակի «Հորինվածպատմություն. Ադրբեջան և Հայաստան. կեղծիքներ և փաստեր» գրքի շարունակությունն է, որը ընթերցողին ծանոթացնում էր Ադրբեջանի վարած կեղծիքի և ստի քարոզչությանը: Սույն հատորը նույն նյութի առավել ամբողջական և գիտական մոտեցումն է, որը տարբեր հավաստի աղբյուրների միջոցով փաստում է ադրբեջանական քարոզչության ամբողջական կեղծ լինելը և այս կեղծիքների դրդապատճառներն ու դրանց համար կիրառված միջոցները: Աշխատությունը պարունակում է համաշխարհային կարևորություն ունեցող 47 քարտեզ, որոնց միջոցով փաստվում է, որ նույնիսկ իսլամական տեքստերում և քարտեզներում «Ադրբեջան» անվանումը մինչև 1918 թ. Արաքսից հյուսիս ընկած տարածքում գոյություն չի ունեցել, և որ այն հիմնադրվել և անվանվել է լոկ քաղաքական նպատակներով: Գրքի անգլերեն տարբերակը հրատարակվել է Լոնդոնում 2012 թ., ռուսերենը՝ Մոսկվայում 2013 թ., իսկ պարսկերենը՝ Թեհրանում 2015 թ.: Անգլերեն և պարսկերեն տարբերակները հրատարակվեր են «Պատմությունների բախումը Կովկասի հարավում» վերնագրով:
Reviews
There are no reviews yet.