Հայտնի են «Ռուսական դետեկտիվ» մրցույթի հաղթողները
ТАСС-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտնել են «Ռուսական դետեկտիվ» մրցույթի արդյունքները: Սա առաջին ռուսական մրցանակաբաշխությունն է դետեկտիվ թեմատիկայով:
Հաղթանակի համար մրցել են ռուսական և արտասահմանյան հեղինակներ, ստեղծագործություններ, ինչպես նաև ֆիլմեր և սերիալներ: Շորթ-լիստը ձևավորվել է LiveLib հարթակում իրականացված քվեարկության արդյունքում:
«Հանցագործություն և պատիժ. տարվա լավագույն դետեկտիվ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալեքսանդր Մարինինը՝ իր «Այլ ճշմարտություն. Հատոր 1» վեպով: Եզրափակչում էին նաև Դարյա Դանցովան և Տատյան Պոլյակովան:
«Դետեկտիվ ժանրի զարգացման մեջ ներդրում ունենալու համար» պատվավոր մրցանակին արժանացավ Անդրեյ Դմիտրիևիչ Կոնստանտինովը (Բակոնին)՝ ռուս գրող, լրագրող, սցենարիստ, «Հանցավոր Պետերբուրգը» և «Բարոնի երիտասարդությունը» շարքերի, ինչպես նաև «Ոսկե փամփուշտ գործակալություն», «Գոբլիններ», «Հանցավոր Ռուսաստան» գրքերի հեղինակ:
«Տարվա հեղինակ» դարձավ Վյաչեսլավ Պրախն իր «Նա կարողանում էր հպվել կանանց» գրքով:
«Տարվա հայտնություն» դարձավ Լիզա Լոսևան իր «Եգոր Լիսիցայի սև ճամփրուճը» վեպով: Մրցանակը նրան տրվեց անսպասելի ռետրո-միջավայրի և տեքստում զվացվող հեղինակի հմայքի համար:
Լավագույն արտասամանյան դետեկտիվ է ճանաչվել Մայք Օմերի «Մարդասպանի մեջ» թրիլերը:
Մանկական դետեկտիվ անվանակարգում մրցանակը բաժին հասավ Աննա Ստարոբինեցին «Մանգոյի աստվածներ» վեպի համար:
Ընթերցողի ընտրությունը կանգ առավ Տատյան Պոլյակովայի «Գիշեր կանչող ձայնը» գիրքը: