Լուիսա Մեյ Էլքոթ
Ամերիկացի գրող
(1832 – 1888)
1868 թվականին հրատարակվել է Օլքոթի ամենահայտնի գիրքը՝ «Փոքրիկ կանայք», որը պատմում էր Մարչ ընտանիքի չորս աղջիկների հասունացման մասին. Մեգ, Ջո, Բեթ, Էմի: Այն ստեղծվել էր բոստոնացի հրատարակիչ Թոմաս Նայլսի խնդրանքով, ով խնդրել էր Օլքոթին գրել «Գիրք աղջիկների համար»: Մեգի նախատիպը հանդիսացել է նրա ավագ քույրը՝ Աննան. ինքն իրեն արտահայտել է Ջոյի կերպարում, իսկ Բեթի և Էմիի կերպարները համապատասխանաբար հիմնված էին նրա կրտսեր քույրերի՝ Էլիզաբեթի և Մեյի վրա: Գրքի հաջողությունը դրթեց բանաստեղծուհուն շարադրել այս ստեղծագործության հետ կապված մի քանի վեպեր. 1869 թվականին լույս տեսավ շարունակությունը` «Լավագույն կանայք», որը հաճախ հրապարակվում է վեպի առաջին մասի հետ և պատմում է Մարչ քույրերի երիտասարդության և ամուսնության մասին, 1871 թվականին հրատարակվել է «Փոքրիկ տղամարդիկ», վեպը, ինչպես նաև կիսաինքնակենսագրական, որը պատմում է բանատեղծուհու զարմիկների մասին, վերջապես 1886 թվականին լույս տեսավ «Ջոյի տղաներ» գիրքը: