Յան Ամոս Կոմենսկի
Չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ
(1592 – 1670)
Կոմենսկին 17-րդ դարի նշանավոր դեմոկրատ մանկավարժներից է, գիտական մանկավարժության հիմնադիրը, ուսուցման դաս-դասարանային համակարգի ստեղծողը:
Կոմենսկու ստեղծագործության գլուխգործոցը «Մեծ դիդակտիկա» աշխատությունն է: Դրանում քննարկվում են ուսուցման սկզբունքներին, մեթոդներին, կազմակերպման ձևերին վերաբերող հարցեր: Այն, ըստ էության, գիտական մանկավարժության առաջին շարադրանքն է, որտեղ կարելի է հանդիպել մանկավարժության մի շարք հարցերի գիտական և սպառիչ վերլուծության: