Հանրահայտ գրքերի գաղտնիքները
Շատ հանրահայտ գրական գործեր ունեն գաղտնիքներ և թաքուն պատմություններ: Եվ հաճախ դրանց մասին կարդալը ոչ պակաս հետաքրքիր է, քան բուն գիրքը:
«Ռուսլան և Լյուդմիլա», Ալեքսանդր Պուշկին
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու է Պուշկինի «ջրահարսը ճյուղերին նստած»: Կիսով կին, կիսով ձուկ ջրահարսի կերպարը արևմտաեվրոպական մշակությի ժառանգություն է: Մենք սովոր են ջրահարսին պատկերացնել ձկան պոչով: Բայց արևմտյան ջրահարսն ու ռուսական ֆոլքլյորի ջրահարսը տարբեր կերպարներն են: Առավել հաճախ ռուսական ավանդույթներում չրահարսը պատկերված է որպես գեղեցիկ երիտասարդ աղջնակ գունատ դեմքով ու երկար կանաչ վարսերով: Նրա հիմնական զբաղմունքը ծառերի ճյուղերին նստելն ու մազերը սանրելն է:
«Փոքրիկ Իշխանը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Հեքիաթի բոլոր հերոսներն ունեն իրենց նախատիպերը: Փոքրիկ իշխանի կերպարն ինքնակենսագրական է: Դա հենց Էքզյուպերին է փոքր տարիքում: Վարդը, որը Իշխանը սիրում և պահպահում է, նրա կինն է՝ գեղեցկուհի, բայց կամակոր լատինաամերիկուհի Կոնսուէլոն: Իսկ աղվեսը Սիլվիա Ռեյնհարդն է, Էքզյուպերիի լավ ընկերը, ով օգնում էր նրան դժվար ժամանակներում:
«Խորհրդավոր կղզին», Ժյուլ Վեռն
Հայտնի է, որ Ժյուլ Վեռնը գրում էր իր վեպերը՝ հիմնվելով սեփական գիտելիքների վրա: Բայց «Խորհրդավոր կղզում» նա միտումնավոր թաքցրել է մի մանրուք. նիտրոգլիցիրինի պատրաստման նկարագրության մեջ բացակայում էր կատալիզատորը, առանց որի ոչինչ հնարավոր չէ: Նա դա արել է, որպեսզի ընթերցողները չկրկնեն:
«Հոբիթ կամ գնալն ու գալը», Ջոն Ռոնալ Ռուել Թոլքին
Թոլքինը ցանկանում էր գրել փոքրիկ հեքիաթ սեփական երեխաներին կարդալու համար, բայց այնքան տարվեց գործով, որ ստացվել ամբողջական գիրք քարտեզներով ու նկարազարդումներով: Սկզբում գոյություն ուներ գրքի միայն մեկ ձեռագիր օրինակ, որը պրոֆեսորը երբեմն տալիս էր կարդալու իր ընկերներին ու աշակերտներին: Հենց իր աշակերտուհիներից մեկի շնորհիվ գիրքը դարձավ համաշխարհային բեսթսելլեր ու ունեցավ շարունակություն:
«Ալի Բաբան և քառասուն ավազակները»
Հանրահայտ «Սեզամ, բացվիր» արտահայտության ճիշտ թարգմանությունն է «Քունժուտ, բացվիր»:
«Ալիսը հրաշքների աշխարհում», Լուիս Քերոլ
Գրքի կերպարներից Գլխակագործն ու Մարտյան նապաստակը ծնվել են երկու անգլիական ասացվածքներից՝ «գիժ, ինչպես գլխակագործը» և «գիժ, ինչպես մարտյան նապաստակը»:
«Մակբեթ», Ուիլյամ Շեքսպիր
Շեքսպիրը հիմնական չէր հորինում իր սյուժեները: Նա շատ արհեստավարժ կերպով ներկայացնում են միջնադարյան ասքերը: «Մակբեթը» Շեքսպիրի ամենահանրահայտ պիեսն է: Այն խաղացվում է աշխարհի թատրոններում միջինը 4 ժամը մեկ հաճախականությամբ:
«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը», Ջոան Քեթլին Ռոուլինգ
Երբ Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» լույս տեսավ Մեծ Բրիտանիայում, որպեսզի աշակերտները մասայական չփախչեն դասերից, հրատարակիչը խնդրեց գրախանությաներին չվաճառել այն ու սպասել հանգստյան օրերին:
«Լոլիտա», Վլադիմիր Նաբոկով
Համարվում է, որ գիրքը «Լոլիտան» գրելիս Նաբոկովը ոգեշնչվել է Չարլի Չապլինի հանրահայտ պատմությամբ: Վերջինս սիրահարվել էր երկրորդ կնոջը՝ Լիտա Գրեյին, երբ նա 12 տարեկան էր:
«Փախուստ Շոուշենկից», Սթիվեն Քինգ
Սթիվեն Քինգը վաճառել է գրքի էկրանավորման իրավունքն ընդամենը 1 դոլարով: Այդպես նա հնարավորություն է տալիս երիտասարդ կինոստեղծողներին ճանաոարհ հարթել՝ միաժամանակ իրեն պահում գրքի հեղինակային իրավունքներն ու արգելելով ֆիլմից կոմերցիոն շահ ստանալ:
«Ֆարենհայթ 451», Ռեյ Բրեդբերի
Ռեյ Բրեդբերիի հանրահայտ «Ֆարենհայթ 451» հակաուտոպիայի հրատարակությունից անմիջապես հետո Ballantine Books հրատարակչությունը լույս է ընծայում հավելյալ հատուկ գիրք: 200 օրինակով այդ գրքերը ծածկված էին ասբեստի հիմքով պատրաստված հատուկ նյութով, որը պաշտպանում էր գիրքն այրվելուց:
«Մարտակումբ», Չակ Պալանիկ
Ճամբարում հանգստանալիս՝ Չակ Պալանիկը մի անգամ վիճում է հարևան ճամբարի հետ, ինչի արդյունքում նրան ուժեղ ծեծում են: Ամբողջովին կապտուկներով ծածկված Պալանիկը վերադառնում է աշխատավայր և տեսնում է, որ ոչ ոքի չի հետքրքրում՝ ինչ է պատահել: Հենց այդ ժամանակ նրա մոտ ծագեց «Մարտակումբ» վեպի գաղափարը: Գիրքը գրելու ընթացքում Պալանիկը բազմիցս մասնակցել է փողոցային կռիվների՝ ավելի լավ զգալով իր կերպարների ցավը: