Գրքային ռեկորդներ. որո՞նք են աշխարհի ԱՄԵՆԱգրքերը
Աշխարհի ամենահանրահայտ գիրքն Աստվածաշունչն է: Այն հրատարակվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Աստվածաշնչի առաջին ձեռագիրը ստեղծվել է մոտ 12 տարի: Առաջին տպագիր Աստվածաշնչի արժեքը 9 միլիոն դոլար է:
Աշխարհի ամենածանր գիրքը աշխարհագրական ատլասն է: Դրա օրինակը կարելի է տեսնել Լոնդոնի թանգարանում: Քաշը 50 կիլոգրամ է:
Աշխարհի ամենափոքր գիրքը տեղավորվում է թեյի գդալի մեջ: Այն կարդալու համար հարկավոր է էլեկտրոնային միկրոսկոպ:
Ամենաշատ գումարը հրատարակության համար վճարել է կայսր Մարկոս Ավրելիոսը Օպիանին:
Աշխարհի ամենամեծ բառարանը գերմաներեն է:
Ամենաերկար վերնագիրը տրվել է Մեծ Բրիտանիայում անցած դարում լույս տեսած մի գրքի:
Շեքսպիրը հանդիսանում է ստեղծագործություններում «սեր» բառն ամենաշատ օգտագործած գրողը: Այդ բառը նրա գրքերում հանդիում է ավելի քան 2 հազար անգամ:
Աշխարհի ամենահանրահայտ գրական կերպարը Նապոլեոնն է: Նրա մասին արդեն գրել են ավելի քան 10 հազար անգամ:
Ամենաթանկ հրատարակությունը «Լեսթերյան կոդեկսն» է:Տեքստը ստեղծվել է իտալացի գեղանկարչի կողմից:
Աշխարհում ամենաշատը հրատարակվում են Ագաթա Քրիստիի գրքերը: Նրա դետեկտիվների վրա մեծացել են մի քանի սերունդներ:
Ամենամեծ տպագիր հրատարակությունը պահվում է Ամստերդամի թանգարանում: Այն վերաբերվում է ծովում գտնվելու ժամանակ մարդու վարքագծին:
Ամենամիստիկ գիրքը Վոյնիչի ստեղծագործությունն է: Դրանում տեքստը գրված է գոյություն չունեցող լեզվով:
Վերջերս բրիտանացիները ստեղծել են չժանգոտող մետաղից գիրք: Այն պետք է որ դառնա աշխարհի ամենաերկարակյաց գիրքը: