Ֆիրդուսի
Պարսիկ նշանավոր բանաստեղծ
(930-935 – 11-րդ դարի առաջին քառորդ)
Մոտավորապես 36-37 տարեկանից սկսում է աշխատել «Շահնամե»-ի վրա։ Նա արդեն վաղ հասակից ուզում էր պարսից էպոսը չափածոյի վերածել, բայց երբ լսեց Դաղիղիի մասին, որը ձեռնարկել էր էպոսի մշակումը, բայց գործը կիսատ էր մնացել նրա մահվան պատճառով, ավելի բուռն եռանդով ձեռնամուխ եղավ դրան։