Սմբատ Շահազիզ
Հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ
(1840 – 1908)
Շահազիզը, որը մեր քաղաքական պոեզիայի աչքի ընկնող ներկայացուցիչներից էր, հայտնի դարձավ նաև, այսպես կոչված, անձնական քնարերգությանը վերաբերող իր մի քանի փայլուն բանաստեղծություններով, որոնք Պեշիկթաշլյանի՝ այդօրինակ գործերի հետ նախապատրաստեցին Հովհաննես Հովհաննիսյանի հանդես գալը։