Հեղինակ | Լուսինե Մկրտչյան |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2011 |
Էջեր | 40 |
Ֆորմատ | 210x300 մմ |
ISBN | 978-9939-52-386-6 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 216 գ |
Մանկությունը երգ է, բնության պես պարզ ու շիտակ: Մանկությունը բնության պես կարիք ունի խնամքի ու հոգատարության: Մանուկներն իրենց անաղարտ սրտով կարողանում են զգալ և գնահատել բարի ու սիրող հոգու ջերմությունը: Իմ երգը այդ սիրո ու ջերմության արտահայտությունն է: Երգերում անձրևի կաթոցն է, աշնանային պարող տերևների վալսը, գարնան ծաղկունքը, մանկական սրտի թրթիռն ու ծաղիկների պարը: Իսկ խստաշունչ ձմեռը դառնում է հեքիաթ ու նվիրվում մանուկներին:
Երգերի այս ժողովածուն նվիրում եմ իմ սիրելի մանուկներին: Թող նրանք ապրեն անհոգ ու երջանիկ: Թող արևը նրանց համար միշտ շողա պայծառ, ապրեն ուրախության և տոնական գունեղ հրավառությունների ներքո, վայելեն իրենց մայրիկների անսահման սերն ու հոգատարությունը, սիրեն հայրենիքը, բնությունն ու կենդանիներին: Ու ինչպես հեքիաթում, նրանց կյանքում թող միշտ հաղթի բարին, իսկ չարը մնա որպես հեքիաթի հուշ:
Reviews
There are no reviews yet.