Ջոն Ստայնբեք
Ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր
(1902 – 1968)
Ջոն Էռնստ Ստայնբեքը ծնվել է 1902 թվականի փետրվարի 27-ին Կալիֆոռնիայի Սալինաս քաղաքում։ Եղել է Ջոն Ստայնբեքի և Օլիվիա Համիլթոնի միակ արու զավակը և մեծացել է երեք քույրերի հետ՝ ունենալով երջանիկ մանկություն։ Նա ամաչկոտ էր, խելացի, բայց միևնույն ժամանակ հետաքրքրասեր։ Ջոն Ստայնբեքի հայրը եղել է հաշվապահ, մի քանի տարի աշխատել է Մոնթրի համայնքում որպես գանձապահ։ Ստայնբեքը գրականության հանդեպ սերը ժառանգել է մորից, ով արվեստի մեծ սիրահար էր։ Ստայնբեքի ամենասիրելի գիրքը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա աշխատանքների վրա, Սըր Թոմաս Մալորի (1408-1471) «Արթուրի մահը» ստեղծագործությունն է, որը Արթուր արքայի մասին լեգենդների հավաքածու է։ Ստայնբեքը դեռ մանուկ հասակից սիրում էր զբաղվել սպորտով, ամառվա ընթացքում աշխատում էր տարբեր ագարակներում և ավագ դպրոցի տարիներից արդեն ուզում էր դառնալ գրող։