Մարսել Պրուստ
Ֆրանսիացի նշանավոր վիպասան, ակնարկագիր և քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ
(1871 – 1922)
Պրուստի հիմնական երկը «Կորսված ժամանակի փնտրտուքներում» (ֆր.՝ À la recherche du temps perdu) 7 վեպից բաղկացած վիպաշարն է (հատորներ 1-16, 1913-1927, վերջին 6 հատորները հրատարակվել են հետմահու), որը համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենակարևոր ստեղծագործություններից մեկը։
1907 թվականին սկսում է գրել իր մեծ ստեղծագործությունը՝ «Կորուսյալ ժամանակը փնտրելիս», որի յոթ գլուխները հրատարակվում են 1913 և 1927 թվականներին, այսինքն՝ իր մահից հետո: Երկրորդ մասը՝ «Ծաղկյալ երիտասարդ աղջիկների ստվերում», շահում է Գոնկուղ մրցանակ 1919 թվականին: Մարսել Պրուստը մահանում է 1922 թվականի նոյեմբերի 18-ին՝ բրոնխիտից: Հուղարկավորել են Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը:
Պրուստի վիպական աշխատանքը ժամանակի և հիշողության մասին խորհրդածություններ են, ինչպես նաև արվեստի գործառույթների, որը պետք է իր սեփական աշխարհներն առաջարկի, բայց նաև այդ աշխատանքը սիրո և նախանձի մասին մտորումներ են գոյության դատարկության զգացողությամբ, որը գունավորում է պրուստյան գորշ տեսիլքը, ուր համասեռամոլությունը կարևոր տեղ է զբաղեցնում: «Կորուսյալ ժամանակը փնտրելիս»-ը նմանապես մարդկային մեծ կատակերգություն է ավելի քան երկուհարյուր դերասանի մասնակցությամբ: