Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենամիստիկ վեպի մասին
Քչերը գիտեն, որ «Վարպետն ու Մարգարիտան» ունեցել է իսկական համահեղինակ՝ Բուլգակովի կինը՝ Ելենա Սերգեևնան: Ամուսնու մահից հետո նրա նպատակն էր իրար գլուխ բերել վեպի առանձին հատվածներն ու հրապարակել այն: Բայց նա էլ չհասցրեց հրատարակել աշխարհի ամենամիստիկ վեպը:
- Վեպը կարող էր կոչվել «Սև կախարդը», «Ինժիների սմբակը», «Սմբակով աճպարարը», «Վալիարի որդին», «Վոլանդի հյուրախաղը», «Մեծն կանցլերը», «Սատանա», «Ահա և ես», «Փետուրով գլխարկ», «Սև աստվածաբանը», «Նա հայտնվեց», «Արտերկրացու պայտը», «Նա ի հայտ եկավ», «Գալուստ», «Խորհրդատուի սմբակը» կամ «Խավարի իշխանը»:
- Գրողն այրել է վեպի առաջին տարբերակը, որում չկային ոչ Վարպետը, ոչ էլ Մարգարիտան:
- Մոսկվան երգիծանքով է ներկայացված, քանի որ Բուլգակովը չէր սիրում Ռուսաստանի մայրաքաղաքը:
- Սկբում Բուլգակովը Վարպետին անվանում էր Ֆաուստ և Պոետ: Սկբնական սևագրերում նա անգամ ուներ հեղինակի արտաքինը: Պիղատոս Պոնտացու մասին գրքի վրա անգամ գրված էր Վարպետի հայրանունը՝ Աֆանասևիչ:
- Վարպետի նախատիպերից մեկը հեղինակի սիրելի գրող Գոգոլն է:
- Մարգարիտայի գլխավոր նախատիպը Բուլգակովի կինն էր՝ Ելենա Սերգևնան:
- Վեպի նախնական տարբերակներում հեղինակը ցանկանում էր Վոլանդին անվանել Ազազելլո կամ Վելիար:
- Կորովևը հայտվնում է օդից, երբ Բերլիոզը խոսում է Վիցլիպուցլի աստծո մասին: Բայց վերջինս ոչ միայն ացտեկների ռազմի աստվածն էր, այլև, ըստ որոշ ավանդույթների, Սատանայի գլխավոր օգնականը, ինչպես և Կորովևը:
- Կատու Բեգեմոտի նախատիպերից մեկը Բուլգակովի կատուն էր, որը բավական մեծ էր և կրում էր Ֆլյուշկա անունը:
- Քանի որ սկզբնական տարբերակում Ազազելլո անունը պատկանում էր Վոլանդին, նրա օգնականին կոչում էին Ֆիելլո: Լատիներեն այս անունը թարգմանվում է «որդի»:
Հայտնեք կարծիք