4,990 ֏
Հեղինակ | Ֆիրդուսի |
---|---|
Թարգմանություն | Սերգեյ Ումառյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Պարտադիր ընթերցանություն |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2012 |
Էջեր | 544 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-51-345-4 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 770 գ |
պարսկական գրականության ակնառու հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։ «Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած[1]: «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։
Ֆիրդուսու «Շահնամեի» ներկա հրատարակությունը ներառում է այդ էպիկական կոթողի ամենահայտնի ասքերը՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ»: Հիմքում «Շահնամեի» 1975թ. հրատարակության տեքստն է, կատարվել են անհրաժեշտ խմբագրումներ, շտկումներ և սրբագրություններ:
Reviews
There are no reviews yet.