«Փարիզի Աստվածամոր տաճարի» գաղտնիքները
«Փարիզի Աստվածամոր տարաճի» վրա Վիկտոր Հյուգոն աշխատում էր ներքնազգեստով, և ով էր Քվազիմոդոյի նախատիպը
1831 թվականի մարտի 16-ին առաջին անգամ հրատարակվեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճաը» վեպը: Այն համարվում է ամենահայտնի ֆրանսիական սիրային պատմություններից մեկը: Բայց արդյո՞ք հեղինակը խոսում էր միայն Քվազիմոդոյի անհույս սիրո մասին: Ի՞նչ գաղտնիքներ է պահում իր մեջ հայտնի վեպը, որը տարեցտարի ավելի պահանջված է դառնում:
Վեպի վրա աշխատում էր ներքնազգեստով
Ամեն գրող ունի աշխատանքի իր մեթոդները: Ոմանք թունդ սուրճ են խմում, ոմանք աշխատանքից առաջ վազում են, բայց Հյուգոյի մեթոդը, թերևս, ամենահետաքրքիրն է: Նա աշխատում էր ներքնազգեստով: Հյուգոն բանալիով փակում էր իր զգեստապահարանն ու օրերով ընկղմվում աշխատանքի մեջ:
1828 թվականին Հյուգոն պայմանագիր կնքեց հրատարակիչ Գոսլենի հետ, որով պարտավորվում էր վեպն ավարտին հասցնել 5 ամսում: Բայց Հյուգոն շատ էր սիրում զբոսնել Փարիզով և թատրոններ այցելել: Այդ ամենը խանգարում էր նրան աշխատել:
Միայն մեկ ու կես տարի անց Հյուգոն սկսեց աշխատել, բայց երբ հասավ 6-րդ էջին, երկրում սկսվեց հեղափոխություն: Գրողը ստիպված էր տեղափոխվել և նորից սկսել աշխատանքները: Նա հագուստները տվեց ծառաներին և հրամայեց փակի տակ պահել դրանք, որպեսզո չտրվի զբոսանքի գնալու գայթակղությանը: Այդ մեթոդն իսկապես աշխատեց: 1831 թվականի հունվարի 14-ին վեպը պատրաստ էր:
Քվազիմոդոն, ամենայն հավանականությամբ, ուներ իրական նախատիպ
Երկար ժամանակ կար կարծիք, որ Քվազիմոդոն հորինված կերպար է: Բայց նախորդ դարի վերջերում գտնվեցին անգլիացի ճարտարապետ Հենրի Սիբսոնի ձեռագրերը, որոնցից երևում էր, որ վեպը գրելու տարիներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին մասնակցում էր մի խորհրդավոր մարդ: Նա չշփվող, բոլորից առանձնացած, կուզիկ քանդակագործ էր: Շատ հնարավոր է, որ Հյուգոն հանդիպել է նրան:
Էսմերալդան գնչուհի չէ
Բոլոր էկրանավորումներում և բեմադրություններում Էսմերալդան ներկայացվում է որպես գնչուհի: Բայց գրքում նա գնչուհի չէ: Փոքր տարիքում նրան գողացել են գնչուներն ու դաստիարակել իրենց սովորույթներով: Ծագումով Էսմերալդան կիսով չափ ֆրանսուհի է, կիսով չափ՝ իսպանուհի կամ իտալուհի:
Որոշ գրականագետների կարծիքով՝ Էսմերալդան նույնպես ունեցել է նախատիպ՝ իրական գնչուհի, ում սիրահարվել էր Հյուգոյի ընկերը՝ Անրին: Վերջինս այդ աղջկա համար անգամ սպանել է իր հակառակորդին:
Վիկտոր Հյուգող փրկել է Փարիզի Աստվածամոր տաճարը
Հյուգող իր հանրահայտ վեպը չի գրելու սիրո պատմություն ներկայացնելու համար: Այն ժամանակ Փարիզի Աստվածամոր տաճարը գտնվում էր շատ վատ վիճակում: Հեղինակը հասկանում էր, որ այն կարող է ավերակների վերածվել: Քաղաքային իշխանություններն անգամ ուզում էին քանդել տաճարը: Հյուգոն իր գրքի միջոցով ցանկանում էր հանրային ուշադրությունը կենտրոնացնել տաճարի վրա: Եվ դա նրան հաջողվեց: Վեպի ազդեցության ներքո հանրությունը պահանջեց, որպեսզի տաճարը վերականգնվի:
Հայտնեք կարծիք