Ռեյ Բրեդբերին այն մասին, թե ինչպես գրքերն իրեն «մարդ դարձրեցին»
1. Ժյուլ Վեռնն իմ հայրն է: Հերբերտ Ուելսն իմ իմաստուն հորեղբայրն է: Էդգար Ալան Պոն իմ զարմիկն է: Նա ունի թևեր, ինպես չղջիկը, և ապրում են մեր ձեղնահարկում: Ֆլեշ Գորդոնն ու Բակ Ռոջերսն իմ ընկերներ ու եղբայրներն են: Այժմ Դուք ծանոթ եք իմ բարեկամներին: Այդ ամենից հետո ակնհայտ է, որ Մերի Շելլին՝ «Ֆրանկենշտեյնի» հեղինակը, իմ մայրն է: Նման ընտանիքով ես կարող էի միայն ֆանտաստ դառնալ, ուրիշ էլ ի՞նչ:
2. Առաջ ես գողանում էի գրքերը: Ցավալի է դա ասել, բայց ես դա պատվաբեր գործ եմ համարում: Դու գիտելիք ես գողանում: Անձամբ ես գրքերը վերադարձնում էի: Ես գնում էի մոտակա դեղատուն, ուր բերում է Astounding Stories-ի թարմ համարները: Յուրաքանչյուրն արժե 25 ցենտ: Ես այդ գումարն, իհարկե, չունեի: Այնպես որ ես գողանում էի ամսագիրը, կարդում այն տանը, քանի դեռ ոչ ոք չէր տեսնում, և վերադարձնում:
3. Երբ ես 19 տարեկան էի, չէի կարողանում ընդունվել քոլեջ: Ես աղքատ ընտանիքից էի: Գումար մենք չունեինք, այնպես որ ես այցելում էի գրադարան: Շաբաթական երեք օր ես գրքեր էի կարդում: 27 տարեկանում համալսարանի փոխարեն ես ավարտեցի գրադարանը:
4. Փոքր տարիքում, երբ աղջիկներն ինձ իրենց տուն էին հրավիրում, ես նրանց համար կարդում էի իմ պատմվածքները: Պատկերացնու՞մ եք՝ ինչ տպավորություն կարելի է գործել աղջկա վրա, երբ դու նրան անհանգստացնելու փոխարեն պատմվածք ես կարդում:
5. Իմ կյանքի բոլոր կանայք կամ գրադարանավարուհի են եղել, կամ գրականության դասավանդողներ, կամ գրքավաճառներ:
6. Եթե Դուք կարդալ գիտեք, Դուք պատրաստ եք կյանքին, Դուք կարող եք քվեարկել ժողովրդավարության պայմաններում: Բայց եթե Դուք կարդալ չգիտեք, Դուք չգիտեք՝ ինչպես ընտրություն անել:
7. Գիրք կարդալ սկսելու լավ մեթոդ կա: Ձեզ է մոտենում խելագար հայացքով ընկերն ու ասում. «Աստված իմ, ես հենց նոր կարդացի գիրք չարության դոկտոր Ֆու Մանչուի մասին, և այն հիասքանչ էր»: Հետո Դուք կարդում եք Դու Մանչուի մասին և ասում. «Աաաաաաա… Հիասքա՜նչ է»: Կարևոր չէ՝ ինչից սկսել, սիրահարվեք գրքին:
8. Գիրքը պետք է բույր ունենա: Նոր գրքերը հիասքանչ բույր ունեն: Բայց հներինն ավելի լավն է: Ցանկացած հին գիրք ինձ համար Հին Եգիպտոսի բույրն ունի:
9. Էլեկտրոնային գրքերն ապագա չունեն: Դրանցից վառված բենզինի հոտ է գալիս:
10. Եթե ցանկություն չի առաջանում գիրքը կարդալ գիշերը ծածկոցի տակ լուսամփոփով, ապա այդ գիրքն ընդհանրապես չարժի կարդալ: Ես միայն դրա համար եմ գրում:
Ռեյ Բրեդբերիի գրքերը
Հայտնեք կարծիք