Մարդիկ, ովքեր խիզախություն են ունեցել քննադատել համաշխարհային դասականներին
Մենք սովորաբար ընդունում ենք համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ առանց կասկածելու անգամ, որ դրանք կարելի է քննադատության ենթարկել: Եթե անգամ այդ գրքերը մեզ դուր չեն գալիս, մենք հիմնական այդ մասին չենք բարձրաձայնում:
Բայց այս մարդիկ գտել են իրենց մեջ քաջություն և քննադատել են համաշխարհային դասականների գործերը:
«Պատերազմ և խաղաղություն», Լև Տոլստոյ
«Անկասկած, ռուսական գրականության ամենագերագնահատված գիրքը «Պատերազմ և խաղաղությունն» է: Տոլստոյի ստեղծագործությունը շատ ձգված է, գրված է վատ ռուսերենով, շատ երկար է և ունի իմաստային դատարկություն: Այն այնքան է լցված հերոսներով, որ ընթերցանության վերջում չես հասկանում՝ ինչպես է զարգացել կերպարը: Միաժամանակ իրադարձությունների ներկայացումը ամբողջովին սխալ է: Եվ մարդու դերը պատմության մեջ արդեն ակնհայտ է: Ձանձրալի է, ձգձգված է, ճոխացված է»: © Вадим Фельдман / Яндекс.Кью
«Աննա Կարենինա», Լև Տոլստոյ
«Ձանձրալի բուլվառային ընթերցանություն, որը ձգված է տաս անգամ: Որքան ձանձրալի կյանք է ունեցել Տոլստոյը, որ նման երևակություն ունի: Աննա Կարենինայի կյանքն այս գրքում 20% է, ոչ ավել: Տասնյակ գլխավոր հերոսները և հազարավոր երկրորդականներ: Կերպարները ծաղրային են, տափակ բնավորություններով, անհետանում են նույնքան հանկարծակի, որքան հայտնվում են: Դաշտերի, անտառների, ճահիճների նկարագրությունները ձգվում են հարյուրավոր էջեր»: © Pushkan / LiveLib
«Քամուց քշվածները», Մարգարետ Միտչել
«Ինձ դուր են գալիս ֆիլմն ու Ալեքսանդր Գամիլտոնի հեղինակությամբ սիքվելը, որը կոչվում է «Սքարլեթ»: Բայց «Քամուց քշվածները» գիրքն այնքան ձանձրալի է: Երեք էջ հագուստի մասին, ևս երկուսը՝ դաշտերի, իսկ այժմ եկեք մեկ վայրկյան խոսենք պատերազմի մասին: Շատ հագուստներ: Շատ երեկույթներ: Շատ արագ ձանձրացրեց»: © twirlingpink / Reddit
«Հպարտություն և նախապաշարմունք», Ջեյն Օսթին
«Ի՞նչ է պատահել: Ինձ հետ մի բան ա՞յն չէ: Միգուցե ակնոցնե՞րս են փչացել: Ես պարզապես չգիտեմ՝ ինչ ասել: Ասում եք՝ Կաֆկան ձանձրացնո՞ղ է: Իսկ Ջեյն Օսթին կարդացե՞լ եք: Կարծում եք՝ Մերվիկ Պիկի լեզու՞ն է տհաճ: Իսկ փորձե՞լ եք կարդալ «Հպարտություն և նախապաշարմունք» գրքի գոնե 10 էջ: Ես անհասկանալի իրավիաճակում եմ: Ես անկեղծ ուզում եմ կարդալ համաշխարհային գրականություն: Ես սպասում էին անգլիական այգու նկարագություններ, սպիտակ նստարաններ, փոխարենը ընկա քաշող ավազի մեջ»: © WinterSun / LiveLib
«Ջեյն Էյր», Շարլոթ Բրոնթե
«Վեպը շատ ձանրձալի է, ինչպես և գլխավոր հերոսուհին: Պատմությունը ձանձրույթ է առաջացնում: Արդեն մահացող ամուսնու և դեռահաս աղջկա միջև հարաբերությունների մասին հիշողությունները զզվելի են: Երկխոսությունները հետաքրքիր չեն և միանման են: Երբեմն չէի ուզում կարդալ դրանք: Ստվարաթղթե հերոսները ձանձրալի են և զգացմունքներ չեն առաջացնում: Նրանք անգամ ցասմունք չեն առաջացնում, պարզապես դատարկ, անհետաքրքիր ու ձանձրալի տիկնիկներ են»: © Anka_Mylove / LiveLib
Ամեն դեպքում հիշեք, որ կարդալու համար ոչ ոքի կարծիքը կարևոր չէ: Գրականությունը չի սիրում կարծիքներ: Անպայման կարդացեք դասականների գործերը: Հնարավոր է, Դուք իսկապես գրահատեք դրանք:
Հայտնեք կարծիք