Մակգոնագալի հայտնվելն իր ծնվելուց առաջ և «Հարրի Փոթերի» այլ սյուժետային բացեր
Պրոֆեսոր Մակգոնագալը հայտնվեց «Ֆանտաստիկ գազանները. Գրին-դե-Վալդի հանգագործությունները» ֆիլմում, և փոթերասերները վրդովվեցին կանոնի խախտումով, քանի որ Միներվան ծնվել է ֆիլմի իրադարձություններից մի քանի տարի անց: Եվ դա առաջին անգամ չէ, որ երգրպագուները Ջոան Ռոուլինգի սյուժեներում անցքեր են «բռնացնում»:
Ինչպե՞ս կարող եք պրոֆեսոր Մակգոնագալը դասավանդել Հոգվարդսում մինչև իր ծնվելը
«Ֆանտաստիկ գազանները. Գրին-դե-Վալդի հանգագործությունները» ֆիլմում երևում է պրոֆեսոր Մակգոնագալը, ով երևի այնքան է սիրում իր մասնագիտությունը, որ դասավանդում է անգամ մինչև ծնվելը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1927 թվականին, իսկ Միներվան ծնվել է 1935-ին: Թվում է՝ սովորական սյուժետային անցքը: Բայց չէ՞ որ պրոֆեսորը կարող էր հայտնվել այդտեղ ժամանակի թափանիվի օգնությամբ:
Այս կախարդական սարքի գլխավոր վտանգն այն է, որ այն օգտագործողը չպետք է հանդիպի ինքն իրեն անցյալում: Այդ դեպքում դա բացառված է, քանի որ այդ ժամանակ պրոֆեսորը դեռ չէր ծնվել:
Ինչպե՞ս են Ուիզլի զույգերը գտել Ավազակների քարտեզը
Ֆրեդն ու Ջորջը ոչ մի կապ չունեին քարտեզի ստեղծողների հետ, այն որ նրանք չէին կարող այն որպես ժառանգություն ստանալ: Ֆիլմում չի պատմվում՝ որտեղից է նրանց մոտ հայտնվել քարտեզը: Այդ մասին մենք իմանում ենք «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գրքից:
Հոգվարդսի պարետը՝ Ֆիլչը, բռնացնում է երկվորյակներին չարաճճիության վրա ու բերում իր աշխատասենյակ: Այնտեղ նրանք տեսնում են «Շատ վտանգավոր իրեր» գրառմամբ մի տուփ: Եղբայրները շեղում են Ֆիլչի ուշադրությունն ու գողանում քարտեզը:
Իսկ ինչպե՞ս նրանք ակտիվացրեցին քարտեզը
Քարտեզն ակտիվացնելու համար հարկավոր է իմանալ գաղտնաբառը, որը հնչում է այսպես՝ «Հանդիսավոր երդվում եմ, որ ծրագրում եմ չարաճճիություն և միայն չարաճճիություն»: Բայց երկվորյակները չէին կարող իմանալ դրա մասին: Այն հարցին, թե ինչպես նրանք կարող էին իմանալ գաղտնաբառը, պատասխանել է անձամբ Ռոուլինգը. «Կարծում եմ, որ Ջորջն ու Ֆրեդն իրենց էությամբ այնպիսին էին, որ կարող էին պարզապես նման արտահայտություն դուրս տալ: Իհարկե, նրանց արտահայտությունները կարող էին այլ կերպ հնչել: Բայց նրանք նկատել են, որ քարտեզն առկայծում է, և սկսել են բազմաթիվ տարբերակներ փորձել, մինչև գտել են իրականը»:
Ինչու՞ քարտեզի վրա չերևաց Փիթեր Փեթիգրյուն
Փոթերասերների գլխավորը հարցերից մեկն այն է, թե ինչու Ֆրեդն ու Ջորջե քարտեզի վրա չէին տեսնում Փիթեր Փեթիգրյուին, որ անընդհատ իրենց եղբոր՝ Ռոնի կողքին էր՝ նրա առնետի տեսքով:
Բայց եղբայրները քարտեզը չէին օգտագործում ինչ-որ մեկին հետևելու համար: Նրանք դրա միջոցով ուսումնասիրում էին Հոգվարդսը, գտնում գաղտնի տեղերը: Դժվար թե նրանք ուշադրություն դարձնեին հարյուրավոր շարժվող կետերին: Բացի այդ Փիթեր Փեթիգրյուի անունը նրանց գրեթե ծանոթ չէր: Այդպես էլ հարցին պատասխանել նաև Ջոան Ռոուլինգը:
Որտեղի՞ց Ջորջին ու Ֆերդին գումար խանութի համար
Շատերին հետաքրքրում է, թե ինչպե՞ս կարող էին Ջորջն ու Ֆրեդը, ովքեր աղքատ ընտանիքից էին, բացել խանութ: Որտեղի՞ց նրանց նախնական կապիտալ: Իսկական երկրպագուները գիտեն պատասխանը: Եղբայրները խանութը բացել են Հարրի Փոթերի շնորհիվ, ով հաղթեց 1000 գալեոն Երեք հրաշագործների մրցույթում ու գումարը տվեց նրանց:
Ինչպես տեսնում եք, Հարրի Փոթերի մասին ֆիլմերը, չնայած որ իսկապես շատ լավն էր, չէեն բացահայտում այդ զարմահրաշ աշխարհն ամբոջությամբ: Այդ հրաշալի աշխարհին ամբողջությամբ ծանոթանալու համար, իհարկե, հարկավոր է կարդալ գրքերը:
Հայտնեք կարծիք