Համախտանիշեր, որոնք կոչվել են Դորիան Գրեյի, Մյունխաուզենի և այլ կերպարների անունով
Որոշ գրական կերպարներ իսկապես մեզ ազդեցություն են ունեցել ամբողջ մարդկության վրա: Այդ ազդեցությունը նկատելի է կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում նաև բժշկության մեջ: Ահա մի քանի օրինակ, թե ինչպես են որոշ համախտանիշեր կովել հանրահայտ կերպարների անուններով:
Պլյուզկինի համախտանիշ
Հանրահայտ «Մհացած հոգիներ» գրքի կերպարնի անունով է կոչվում անոմալ կուտակումների համախտանիշը: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ամեն ինչ հավաքում են և դեն չեն տենում՝ հաճախ տունը վերածելով աղբանոցի:
Դորիան Գրեյի համախտանիշ
Անունը կապված է Օսկար Ուայլդի հանրայտ վեպի գլխավոր կերպարի անվան հետ: Առաջին անգամ համախտանիշը նկարագրել է հոգեբան Բ. Բրոսինգը: Այն կրող մարդիկ միշտ դժգոհ են իրենց արտաքինից, վախենում են ծերացումից, չարաշահում են կոսմետիկ միջոցները, կրում են հագուստներ, որոնք չեն համապատասխանում տարիքին:
Մարտին Իդենի համախտանիշ
Ջեք Լոնդոնի հանրայտ վերպի կերպարի անունով է կոչվել «նպատականին հասնելու դեպրեսիայի» համախտանիշը: Այս անվանումը տվել են հոգեֆիզիոլոգ Վ.Ս. Ռոտենբերգը և ֆիզիոլոգ Վ.Վ. Արշավսկին: Այս համախտանիշն ունեցող մարդիկ հաճախ ինքնասպանություն են գործում՝ հասնելով իրենց կյանքի նպատակին:
Մյունխաուզենի համախտանիշ
Այս հանրահայտ կերպարի անունով կոչվել է սիմուլյատիվ խանգարում, որի ժամանակ մարդիկ սուտ են ասում ուշադրություն գրավելու համար, ամեն ինչ անում են հիվանդանոց ընկնելու համար և անգամ իրենք են սկսում հավատալ իրենց ստին:
Հրաշքների աշխարհի Ալիսի համախտանիշ
Լուիս Քերոլի սիրվածի հեքիաթի անունը կրող համախտանիշն առաջին անգամ նկարագրել է բժիշկ Լապմանը 1952 թվականին և զարգացրել է բժիշկ Ջոն Տոդը 1955 թվականին: Այս համախտանիշն ունեցող մարդիկ սխալ են ընկանում իրենց մարմին կամ մարմնի առանձին մասերը, ունենում են տեսողական կամ լսողական պատրանքներ:
Տիկին Բովարիի համախտանիշ
Գյուստավ Ֆլոբերի հանրահայտ Տիկին Բովարիի երազանքները առիթ դարձան, որպեսզի նրան անունով կոչվի համախտանիշ, որի ժամանակ մարդիկ չեն կարողանում տարբերել երևակայականն ու իրականը:
Հայտնեք կարծիք