Ինչպե՞ս գրել սիրավեպ XXI դարում... Սալի Ռունին՝ որպես կատարյալ օրինակ
Իռլանդացի գրող Սալի Ռունին գրական ֆենոմեն է, ում անվանում են «Միլլենիալների սերունդի Սելինջեր» կամ «Ինստագրամի ժամանակների Ջեյն Օսթին»: Նրա երկրպագուների շարքում են Հոլիվուդի աստղերից շատերը՝ Ռիզ Ուիզերսպունից սկսած մինչև Սարա Ջեսիկա Պարկերը:
Ինչպես Ռունին գրավեց աշխարհը քոլեջից
2015 թվականին «The Dublin Review» ամսագրում Ռունին հրապարակեց «Անգամ եթե ինձ հաղթեք» հոդվածը այն մասին, թե ինչպես է ինքը հաղթել բոլոր բանավեճերում և գիտակցել, թե որքան հեշտ է կարողանում ուրիշին համոզել անգամ այն բաներում, որոնց ինքն էլ չի հավատում: Նա հասկացավ, որ այդպես կարող է համոզել նաև բազմաթիվ ընթերցողների:
Այսպես, մի քանի ամիս քոլեջից դուրս չգալուց և աշխատելուց հետո, 2017 թվականին Ռունին լույս ընծայեց իր առաջին գիրքը՝ «Խոսակցություններ ընկերների հետ»: Սա պատմություն էր երկու քոլեջային ընկերուհիների մասին, որոնցից մեկը սիրահարվում է տարիքով իրենից մեծ մի տղամարդու: Այս վեպը նրան միանգամից հայտնի դարձրեց:
Այս գրքից հետո գրեթե միանգամից, 2018 թվականին, լույս տեսավ երկրորդ գիրքը՝ «Նորմալ մարդիկ»: Այն միանգամից գրավեց երկրպագուների սրտերը: Մինչ օրս Ինստագրամն ու գրական հարթակներն ամբողջությամբ լցված են այս գրքից մեջբերումներով: Բրուկլինի գրախանութներից մեկում, որտեղ կազմակերպվել էր շնորհանդեսը, երկրպագուներն այնքան շատ էին, որ հանդիպումը ստիպված տեղափոխեցին հարևանությամբ գնտվող եկեղեցի:
Ինչպես գրել սիրո մասին XXI դարում
«Նորմալ մարդիկ» գիրքն այն մասին է, թե ինչպես կարող է մարդը փոխել ուրիշի կյանքը: Սա շատ ինտիմ և լավատեսական գիրք է մարդկային փոխհարաբերությունների մասին, այն մասին, թե որքան փոփոխություններ կարող են լինել մարդկային սովորական հպումից:
«Ինձ գերում է մարդական հարազատությունը,- ասել է Ռունին,- և այն, թե ինչպես մենք վերստեղծում միմյանց»:
Ռունի հոգեբանակն ճշգրտության վարպետ է, առանց երկար-բարակ զրույցների զգացմունքների լարվածության հաղորդող: Ռունին կարողանում է վարպետորեն դանդաղեցնել կադրը՝ հնարավորություն տալով հերոսներին վերապրելու այդ լարված պահը: Այդ սառած վայրկյանում հերոսները ճանաչում են իրար և իրենք իրենց:
Ըստ հեղինակի՝ մեր ժամանակի խնդիրներից մեկն այն է, որ սերն ու ընկերությունը դադարել են իմաստալից լինել: Այդ զգացմունքները հարկավոր է մաքրել աղբից, որպեսզի հնարավոր լինի դրանք ամբողջությամբ զգալ: Ռունին ասես վերաիմստավորում է իրենց կարևորությունը վաղուց կորցրած զգացմունքները:
«Նորմալ մարդիկ» գիրքն այդքան հստակ է պատասխանում մեր ժամանակի հարցերին այն պատճառով, որ ազատված է նույն ժամանակի ատրիբուտներից: Այստեղ համացանցը գրեթե չի ազդում հերոսների կյանքի վրա: Նրանց վրա չի ազդում նաև քաղաքականությունը: Կարիք չկա մտածելու՝ ինչու է աշխարհը հայտնվել այնտեղ, որտեղ հայտնվել է, և որն է մեր դերն այդ ամենում, և միտքը այն մասին, որ դու ոչինչ չես կարող փոխել: Այս ամենը միլլենիալների կյանքն իրական դժոխքի է վերածել: Կմեռնի արդյո՞ք մոլորակը, եթե շիշը չտանեմ վերամշակման, և արդյո՞ք այսօր մտածել եմ կանանց իրավունքների կամ փախստականների խնդիրների մասին: Այս գրքում մեր ժամանակը նևրոզ է, որից հնարավոր է բուժվել, դառնալ նորմալ մարդ:
Այս և բազմաթիվ այլ պատճառներով «Նորմալ մարդիկ» XXI դարի մեծագույն վեպերից է: Սա հնարավորություն է մոռանալ ժամանակակից թվային աշխարհը և վերապրել հերոսների կյանքն ու զգացմունքները, այլ ոչ լուծել նրանց խնդիրները:
Հայտնեք կարծիք