Ի՞նչ գրքի հիման վրա է նկարահանվել «Գերբնական գազաններ» ֆիլմը
«Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գրքի հերթական էկրանավորումը դարձավ 2022 թվականի ամենադիտված ֆիլմերից մեկը: Մենք շատ լավ գիտենք, որ Հարրի Փոթերի մասին հայտնի ֆիլմաշարը նկարահանվել է Ջոան Քեթլին Ռոուլինգի հանրահայտ մատենաշարի հիման վրա: Բայց ի՞նչ գրքի հիմա վրա են նկարահանվում գերբնական գազանների մասին պատմող ֆիլմերը:
Ի սկզբանե «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գիրքը դասագիրք էր, որը գոյություն ուներ Հարրի Փոթերի կախարդական աշխարհում: Այն ուսումնասիրում են Հոգվարդս հրաշագործության դպրոցի առաջին կուրսի ուսանողները: Գրքի հեղինակը մոգական կենդանաբան Նյուտ Սալամանդերն է: Իր գրքում նա նկարագրել է մոգական կենդանաբանության հետ կապված ամեն ինչ: Բայց կենդանիների թվարկումից, նրանց դասակարգումից և առանձնահատկություններից, գրքում կան հետաքրքիր խորհուրդներ հրաշագործների համար, օրինակ՝
Գետնաթզուկներին կարելի է քշել այգուց՝ նրանց պտտելով, մինչև նրանց գլուխը չպտտվի, իսկ հետո նրանց ցանկապատից դուրս նետելով:
«Գերբնական գազանների» իրական հրատարակումը Ռոուլինգն արեց 2001 թվականին: Այն հիասքանչ հավելված դարձավ Հարրի Փոթերի աշխարհի համար, որն օգնում էր ավելի լավ հասկանալ այդ աշխարհը: Այն ձևակերպված է այնպես, ասես Հարրի Փոթերի դասագիրքը լինի: Դրանում կան նշումներ, որոնք արել են Հարրին ու նրա ընկեր Ռոն Ուիզլին:
Հանդիսանալով գերբնական գազանների մասին հանրագիտարան՝ գիրքը զրկված է սյուժեից և կերպարների նկարագրություններից: Փաստորեն, ֆիլմը նկարահանվում է գրեթե զրոյից: Կերպարներն ու մասնավորապես Նյուտ Սալամանդերը սցենարիստների կողմից են ստեղծված: Սցենարիստներին է միացել նաև Ջոան Ռոուլինգը:
Հայտնեք կարծիք