«Սխալ վարքագիծ». Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է: «Սխալ վարքագիծը» կլանող, հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին:
Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը տնտեսագիտության տեսության վերաբերյալ երբևէ լույս տեսած ամենանշանակալի աշխատություններից է։ Վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ։ Թարգմանվել է 18 լեզվով և շարունակում է ամբողջ աշխարհում սնել տնտեսագիտական միտքն ու քաղաքականությունը: Ինչպե՞ս օգուտ քաղել կառավարության խոստումներից՝ միաժամանակ խուսափելով անհատի ազատությանը սպառնացող վտանգներից։ Այս դասական գրքում Միլթոն Ֆրիդմենը շարադրում է տնտեսագիտության չափազանց ազդեցիկ մի փիլիսոփայություն, որի համաձայն մրցակցային կապիտալիզմը տնտեսական ազատության հասնելու միջոց է և քաղաքական ազատության անհրաժեշտ պայման:
«Սև կարապը» գիրքն այն մասին է, որ մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետահայաց զանազան պատումների շնորհիվ մենք այդ ամենը հասկանալու պատրանքներ ենք ձեւավորում, մինչդեռ դրանք անհնար է գիտականորեն գնահատել, իսկ որոշ ոլորտներ (ոչ բոլորը) ընդհանրապես անկանխատեսելի են, որպես հետեւանք՝ Սև կարապների հանդեպ կույր «վայ փորձագետների» պատճառով հակված ենք ծայրահեղ իրադարձությունների նկատմամբ ավելի ու ավելի խոցելի համակարգեր կառուցել։
«Ժամանակակից պետության տնտեսագիտություն» գրքում քննարկվել են տնտեսության զարգացման քաղաքատնտեսական մեթոդաբանական հիմունքներին, գործարարությունը՝ որպես տնտեսության զարգացման մայրուղի, համախառն ներքին արդյունքի արտադրությանը և օգտագործմանը, Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական վերլուծությանը ու պետական կարգավորման լծակներին, պետության և շուկայի ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հիմնահարցերը «Ժամանակակից պետության տնտեսագիտություն» գիրքը նախատեսված է գործադիր և օրենսդիր մարմինների, գործարարների, ԲՈւՀ-երի ուսանողների, ասպիրանտների, հայցորդների, պրոֆեսորադասական անձնակազմի, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից պետության տնտեսագիտության հիմնախնդիրներով:
2004 թվականի սեպտեմբերի վերջին, արդեն լինելով հեռուստատեսության և ֆիլմի հաջողակ պրոդյուսեր, Ռոնդան իր համար բացահայտեց մի օրենք, որը, ըստ նրա համոզման, ներթափանցում է կյանք՝ իր բոլոր դրսևորումներում։ Երկու ամիս շարունակ նա կարդացել է բազմաթիվ գրքեր և ծանոթացել անցյալի մեծ առաջնորդների ուսմունքներին: Սկզբում Ռոնդան կարծում էր, որ շատ փոքրաթիվ մարդիկ գիտեն իր բացահայտած «Գաղտնիքի» մասին, բայց արդյունքում հասկացավ, որ նրանք անհամեմատ ավելին են, և նրանց թվին են պատկանում աշխարհի մեծագույն գիտնականները, փիլիսոփաները և գրողները: Այդ ժամանակ նա որոշեց կիսվել իր գաղափարներով հասարակության հետ։ Ռոնդան սկսել է ուսումնասիրել և կիրառել պոզիտիվ մտածողության, ձգողականության ուժի, վիտալիզմի և կրեատիվ վիզուալիզացիայի հետ կապված մտքեր։ Նա...
Գիրքը համաշխարհային արտարժույթի շուկայի ծագման, ձևավորման հիմնական փուլերի և ներկա վիճակի մասին է: Դիտարկվում են արտարժույթի շուկայի ներքին կառուցվածքն ու ֆինանսական շուկաների վերլուծության հիմնական մեթոդները, որոնք օգնում են կանխատեսել արժեքների տատանումները: Դա կարող է օգնել գումար վաստակել ֆինանսական գործիքների օգնությամբ: Այս գրքում նաև նկարագրված են աշխարհի խոշորագույն երկրների Կենտրոնական բանկերի կառուցվածքն ու աշխատելաոճը, ինչպես նաև դրանց կողմից կիրառվող գործիքները: Գիրքը հարկավոր է նրանց, ովքեր պատրաստվում են աշխատել ֆինանսական գործիքներով, ովքեր հետաքրքրվում են բանկային համակարգերի կառուցվածքով կամ համաշխարհային տարարժույթների ձևավորման պատմությամբ:
Գիրքը նվիրված է այն խնդիրներին, որոնց բախվում են բազմազգ պետությունների ավտորիտար վարչակարգերը, որոնց տնտեսությունը զգալիորեն կախված է լինում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների տատանումներից: Այս խնդիրն արդիական է մերօրյա Ռուսաստանի համար, և հեղինակը բացատրում է, թե խորհրդային Միության թույլ տված որ սխալները կրկնելուց պետք է խուսափել: Գիրքը յուրահատուկ է նրանով, որ Եգոր Գայդարն առաջին անգամ ակնառու կերպով ցույց է տալիս, թե մեր գյուղատնտեսությունը սնանկացրած կոլեկտիվացման քաղաքականությունն ինչպես կանխորոշեց մոտ վաթսուն տարի անց խորհրդային վարչակարգի տապալման արագացումը, որն արդեն այդ ժամանակ փաստացիորեն սնանկ էր: Ինչպիսի՞ն էր առերևույթ հզոր գերտերության տնտեսության իրական վիճակը, ԽՍՀՄ-ի փլուզումը բացարձակապես անխուսափելի՞ էր, կարելի՞ էր արդյոք խորհրդային համակարգն ապամոնտաժել...
Այս գիրքը եկամուտների և կենսամակարդակի ահռելի տարբերության մասին է, որ բաժանում է աշխարհի հարուստ պետությունները,- ինչպիսիք են Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան և Գերմանիան,- աղքատներից, որոնցից են անդրսահարական Աֆրիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ասիայի երկրները:
Գիրքը հնարավորություն է տալիս ճանապարհորդել մեր դարի զարմանահրաշ ֆենոմեններից մեկի` գովազդի աշխարհում, ուղևորվել դեպի համաշխարհային և հայրենական գովազդի ակունքները, հիանալ գովազդի և շուկայագիտության “դիվանագիտական” մտերմությամբ, քննարկել գովազդի արդյունավետության հոգեբանական խնդիրները, գովազդում ենթագիտակցության դերը, գովազդի հոգեբանական և տնտեսական արդյունավետության գնահատման մեթոդիկաները:
Ձեռնարկում քննարկվում են գործարարության և ձեռնարկատիրության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները: Մասնավորապես, տրված են տեսական և հայեցակարգային հարցերը, հասկացությունները, գործարարության կազմակերպման սկզբունքները գործարար մտքի ձևավորումից մինչև բիզնես–ծրագրի մշակումը և իրագործումը: Լուսաբանվում է քննարկվող ոլորտին վերաբերող իրավական և նորմատիվային դաշտը, գործարարության կազմակերպման տեխնիկան, առկա իրավիճակի վերլուծությունը և նկատվող միտումները: